23.02.23

2 minutes

Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Գրի´ր որոշչի երկուական օրինակ.

  • գոյականի ուղղական հոլովով,
    Ուսուցչուհի Լաուրան ասաց տնային առաջադրանքը։
    Հարևանուհի Աստղիկը եկել էր շաքարավազ խնդրելու։
  • գոյականի սեռական հոլովով,
    Հեռախոսիս մարդկոցը նստել է։
    Նրա կոշիկները փայլում էին մաքրությունից։
  • ածականով,
    Նրա սառցե ձեռքերը ոչ մի կերպ տաքացնել չէր լինում։
    Կարմիր մազերը փայլում էին մազերի տակ։
  • թվականով,
    3 աշակերտ ուշացած մտան դասարան։
    որոշեցինք 8 ընկերներով ֆիլմ դիտելու գնալ։
  • դերանունով,
    Այդ հայացքն ինձ այդան էլ դուր չեկավ։
    Այդ իսկ պատճառով նրանք ցանկացան չեղարկել հանդիպումը։
  • հարակատար, ենթակայական դերբայներով,
    Իմ լսած երգերց ամենաշատը սիրում եմ տիկնիկը։
    Իմ սովորած ինֆորմացիայի կեսը չեմ հիշում։
  • մակբայով:
    Դանդաղ միտքը կարող է խանգարել շատ դեպքերում։
    Արագ վազքը կարող է բարձրացնել իմունիտետը։

Գրի´ր հատկացուցչի երկուական օրինակ.

  • գոյական,
    Ընկերուհուս գիրքը վերադարձրեցի հետ։
    Արևի շողերը տարածվել էին ամբողջ աշխարհով։
  • դերանուն,
    Ձեր մազերի գույնը շատ գեղեցիկ է։
    Իմ հանգստյան օրը հետաձգվել է։
  • ածական
    Դեղինի երանգները աչք են ծակում։
    Ինձ մի կտավ նվիրեցին, կարմիրի երանգներով։
  • թվական
    Երկուսի կարծիքն էլ հաշվի առան։
    Երեքի դերն էլ այդ գործում մեծ եղավ։
  • դերբայ
    Մոտեցող մարդը անծանոթ էր։
    Հեռացողներն այս գյուղից շատ են։

Գրի´ր բացահայտչի երկուական օրինակ.

  • բուն բացահայտիչ,
    Արամը ՝ մեր հարևանի տղան, բանակից նոր է վերադարձել։
    Արմենը՝ եղբայրս, խնդրեց շուտ արթնացնել նրան։
  • մասնական բացահայտիչ
    Մայրիկս ՝ որպես լավագույն ուսուցչուհի, պարգևատրվեց։
    Գեղամը՝ դասարանի ամենաբարձրահասակ տղան, գլուխը խփեց դռանը։
  • մասնավորող-պարագայական բացահայտիչ
    Անտառի խորքում՝ թփերի միջից, ձայն լսվեց։
    Մարգագետնի դիմաց՝ դարպասների մոտ, մեքենա կանգնեց։

Խնդիրներ, պարագաներ

Գրի´ր յուրաքանչյուր խնդրից և պարագայից մեկական օրինակ:

Խնդիրներ

ուղիղ խնդիր — Մայրը սիրում է երեխաներին։
հանգման անուղղակի խնդիր — Նա հանգեց այն մտքին, որ պետք է հեռանալ քաղաքից։
Անջատման անուղղակի խնդիր — Նա հեռացավ առանց հրաժեշտ տալու։
Միջոցի անուղղակի խնդիր — Իմ միջոցով նրանք ստացան պետքական ինֆորմացիան։
Ներգործող անուղղակի խնդիր — Ամբողխը ճնշում էր նրան։
Վերաբերության անուղղակի խնդիր — Մեր մեծերը շատ են խոսում իրենց երիիտասարդ ժամանակներից։

Պարագաներ

Տեղի պարագա — Դպրոցում շիլաշփոթ էր։
Ժամանակի պարագա — Ամառային արփակուրդներին ճամփորդության եմ գնալու։
Պատճառի պարագա — Երեխան ուրախությունից լացում էր։
Նպատակի պարագա — Ամեն ինչ արվեց հանուն խաղաղության։
Պայմանի պարագա — Այդ դեպքում մենք անպայման կհանդիպենք։
Զիջման պարագա — Հակառակ մոր պահանջի՝ նա գնաց պարի։
Չափ ու քանակի պարագա — Հաճախ ես էլ չեմ հասկանում ինչ է կատարվում ։
Ձևի պարագա — Նա դանդաղ մոտենում էր ինձ։
Հիմունքի պարագա — Ըստ վերջին նորությունների՝ աշխարհում կա 8 միլիարդից ավել մարդ։
Միասնության պարագա — Ընտանիքով գնացինք հանգստանալու։

Design a site like this with WordPress.com
Get started